«Արմավիայի» հետագա ճակատագիրը. Ի՞նչ պետք է անի կառավարությունը![]() 3 ապրիլի 2013 - 10:52 AMT PanARMENIAN.Net - «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է «Արմավիա» ավիաընկերության սննկացմանը: ««Արմավիան» դադարեցրել է թռիչքները։ Ուզում են ընկերությունը վաճառեն։ Դրա համար էլ արդեն ամիսներ է ինչ աշխատավարձ չեն տալիս, մատակարարների փողերը նույնպես։ Պարզ է, չվճարված գումարները կմնան ընկերությանը։ Բայց եկեք հասկանանք. ի՞նչ է նշանակում վաճառել «Արմավիան»։ Այդ ընկերության հիմնական ակտիվները non tangible են։ Այսինքն, չվերթները, շուկան։ Իսկ դրանք պետությանն են։ Արմավիան երբևիցէ դրանք գնե՞լ է։ Ոչ։ Հա, օֆիսները, օդանավները (եթե դրանք կան), թող վաճառեն։ Բայց հիմնական ակտիվները թռիչքների իրավունքն է։ Սա պետական է։ Պոտենցիալ շուկան 5-6 մլն ուղևորաշրջանառություն է։ Սա իհարկե Delta-ի չափ չէ (110 մլն ուղևոր), բայց լրիվ համեմատելի է օրինակ մի տաս տարվա առաջվա Аэрофлот-ի հետ և մի 2 անգամ ավել վրացական շուկայից։ Ընդհանրապես, բիզնեսի 2 ոլորտ կա, որոնք Հայաստանում լրացուցիչ ռենտա են բերում. ավիացիան և հեռախոսակապը։ Պատճառն այն է, որ սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Եվ ուրեմն, թռիչքների իրավունքը պետությանն է։ Այսպիսով, այսօր ևեթ ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ հետ է վերցնում թռիչքների իրավունքը։ «Արմավիան» չպետք է վաճառելու բան ունենա, բացի իր օֆիսներից։ Սա է ճիշտ իրավաբանական ու տնտեսական լուծումը։ Ու մի բան էլ. 1993-ին մենք ավիցիայում իրականացրել ենք ռեֆորմ. տարանջատել ենք ավիափոխադրողին և օդանավակայանը։ Դրանից հետո ավիացիան կարգի եկավ։ Հանկարծ չլինի, որ այս «թոհուբոհի» արդյունքում դրանք նորից միանան»,- գրել է Հրանտ Բագրատյանը: Ավելացնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ քննարկվում է «Արմավիա» ավիաընկերության հետագա ճակատագրի 3 տարբերակ: Ըստ առաջին տարբերակի` «Արմավիայի» սեփականատեր կարող է դառնալ ամերիկյան մի ընկերություն: Երկրորդ սցենարի դեպքում ավիաընկերությունը կարող են գնել իտալացի ներդրողները: Իսկ երրորդ տարբերակը, որն ամենահետաքրքիրն է, այն է, որ «Արմավիայի» 51 տոկոս մասնաբաժինը ձեռք կբերի ՀՀ կառավարությունը: «Վերջին սցենարը, թերևս, աննախադեպ կլինի այն առումով, որ անկախացումից հետո առաջին անգամ Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մասնավոր ընկերությունը կանցնի պետական սեփականության: Ի դեպ, «Արմավիայի» միջազգային պարտքը` ավելի քան 30 մլն դոլար, այսպես, թե այնպես, պետությունը, այսինքն` հարկատուներս, պետք է մարենք, քանի որ սնանկացած ավիաընկերության պարտքը փոխանցվում է այն երկրի քաղավիացիային, որը թույլատրել էր տվյալ ավիաընկերությանը թռիչքներ իրականացնել: Իսկ քանի որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պետական կառույց է, հետևաբար «Արմավիայի» պարտքը դառնում է պետական պարտք»,- գրել էր «168 ժամ» օրաթերթը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |