Միջազգային կազմակերպությունները կօգնեն Հայաստանին լուծել աշխատանքային միգրացիայի խնդիրները![]() 3 ապրիլի 2013 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին Երևանում տեղի է ունեցել «Հայաստանում աշխատանքային միգրացիային սոցիալական արձագանք» եռամյա ծրագրի շնորհանդեսը, որի նախձեռնողներն են Հայաստանում ԵՄ առաքելությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, աշխատանքի ու սոցիալական հարցերի, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարությունները: 1 մլն եվրո արժողությամբ ծրագրի նպատակն է մեղմացնել արտագնա աշխատանքի սոցիալական հետևանքները ընտանիքի և համայնքի վրա: Ծրագիրը կիրականացվի Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Շիրակում և թույլ կտա կրճատել արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ու նվազեցնել այդ մարզերի համայնքների խոցելիությունը: Հարկ է նշել, որ այդ խնդիրը նոր չէ Հայաստանի համաւ, և սոցիալական միգրացիան տարիներ շարունակ նպաստել է աղքատության ու գործազրկության արդյունքում առաջացող խնդիրների մեղմացմանը: Ինչպես նշել է ՅՈՒՆԻՍԵՖ տարածաշրջանային գրասենյակի փոխտնօրեն Քիրսի Մադին, աշխատանքային միգրացիան հնարավորություն է ստեղծում նրանց համար, ով որոշակի հմտություններ ու գիտելիքներ է ձեռք բերել Հայաստանից դուրս, կիրառել դրանք՝ նպաստելով համայնքների զարգացմանը: Բացի այդ արտագնա աշխատանքը մարտահրավեր է կանանց ու երեխաների համար, որոնք մնում են առանց կերակրողի: Իր հերթին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան հավելել է, որ ԵՄ-ն կարևորում է միգրացիոն հոսքերի կառավարման բարելավումը Հայաստանում, ինչը թույլ կտա կրճատել ապօրինի միգրացիան և խթանել ցիկլիկ միգրացիան, ինչպես նաև թույլ կտա ապահովել հայրենադարձների ինտեգրումը երկրում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |