Մասաչուսեթսում բիլբորդեր են տեղադրվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին 3 ապրիլի 2013 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Ապրիլին Peace of Art ընկերությունը բիլբորդեր է տեղադրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին: Բիլբորդերը արդեն տեղադրվել են Մասաչուսեթս նահանգի որոշ քաղաքներում, դրանց վրա գրված է. «Հարգելով 1,5 մլն զոհերի հիշատակը. Ճանաչում և դատապարտում»: Վահանակի կենտրոնում արյունոտ մատնահետքերի վրա գրված է «Հայոց ցեղասպանություն: Վահանակները տեղադրվել են Ֆոքսբորո, Ուոթերթաուն, Քեմբրիջ քաղաքներում: Նախագծի հեղինակն է Peace of Art-ի հիմնադիր ու նախագահ, նկարիչ Դանիել Վարուժան Էյջինյանը: «Այս վահանակներով մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին և կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել այդ ոճրագործությունը: 98 տարի է անցել այն ողբերգական ժամանակներից, երբ 1,5 հայ ոչնչացվեց»,-գրում է Էյջինյանը, գրում է Asbarez-ը: Նկարիչը ճանաչման կոչերով է հանդես գալիս 1996 թվականից: Առաջին անգամ բիլբորդեր տեղադրվեցին 2004թ.: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար «Երազ» այգում տեղի է ունեցել Kids Fest-ը Շրջիկ երաժիշտների գործունեությունը Երևանի փոքր կենտրոնում կարգելվի Երաժիշտներն իրազեկվել են սպասվող փոփոխությունների մասին |