Ապրիլին 9-ին ընդառաջ. Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է հաղթանակն ամրագրել գործով![]() 3 ապրիլի 2013 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Ապօրինի իշխանությունը այլ բան չունի, քան տխրահռչակ կուսակցապետեր և ապօրինի գործող մարզպետներ, կարծում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մեր պայքարը Րաֆֆին չի ղեկավարում, այլ սպասարկում է: Բոլորս սպասարկում ենք այն հաղթանակը, որ գրանցեցինք փետրվարի 18-ին և ամրագրելու ենք մինչև ապրիլի 9-ը՝ ոչ թե խոսքով, այլ գործով: Ապրիլի 9-ից մեր ապագան մեր ձեռքում է: Քայլ առ քայլ կբացվի ժողովրդի ճամփան և ծրագիրը: Նժդեհականը, իսկական նժդեհականը ոչ թե կեղտոտ գյադաներն են, այլ մենք ենք, և մենք մեր խոսքը ասել ենք փետրվարի 18-ին»,- Նոր Հաճնում հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ այսօր շրջում է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է, որ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությամբ ընտրված իշխանության օրոք ոսկե գետեր չեն հոսելու, լինելու է ժողովրդի իշխանություն, որն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար պայման: «Մի աղյուս է, որի անկյունաքարի վրա պետք է կառուցվի ազատ և երջանիկ Հայաստանը: Մի անկյունաքարը Ղարաբաղի պատերազմում տարած հաղթանակն է, մյուսը` ՀՀ անկախությունը, երրորդը պետք է լինի ժողովրդի բացարձակ և անբեկանելի իշխանությունը, չորրորդը՝ օրենքների իշխանությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է , որ Հայաստանը չի ունեցել, չունի և չի ունենալու Սերժ Սարգսյան անունով նախագահ և հավաքվածներին կոչ արել ապրիլի 9-ին լինել Ազատության հրապարակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |