Տիգրան Համասյանը վարպետության դասեր կանցկացնի Գյումրիում, Գորիսում, Շուշիում և Երևանում

Տիգրան Համասյանը վարպետության դասեր կանցկացնի Գյումրիում, Գորիսում, Շուշիում և Երևանում

PanARMENIAN.Net - Հանրաճանաչ դաշնակահար Տիգրան Համասյանը վարպետության դասեր կանցկացնի Գյումրիում, Գորիսում, Շուշիում և Երևանում : Դաշնակահարն այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մուտքն անվճար է, բայց դասը կեսից լքելը 40000 դրամ է: Նյութը լինելու է ընդհանուր երաժշտության մասին: Թե Ինչ են իրենցից ներկայացնում երաժշտության այս 3 բաղադրամասերը` ռիթմը,մեղեդին և հարմոնիան և այս բաղադրամասերը զարգացնելու հնարավորություններն ու հատուկ մտածելակերպ(երը) հետևյալը զարգացնելու համար:

Այս մոտեցումներն իրենց մեջ ընդգրկելու են տարբեր երաժշտական ժանրեր որոնց բառապաշարը մեծամասնությամբ լինելու է Հայկական Ժողովրդական երաժշտուկան լեզուն:

Անպայման ձեր հետ բերեք ձեր գործիքները(իհարկե բացի դաշնամուրից և երգեհոնից)»,-գրել է դաշնակահարը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---