Գագիկ Մինասյան. «Արմավիան», ինչպես մյուս միջազգային ընկերությունները, չկարողացավ հաղթահարել ճգնաժամը

Գագիկ Մինասյան. «Արմավիան», ինչպես մյուս միջազգային ընկերությունները, չկարողացավ հաղթահարել ճգնաժամը

PanARMENIAN.Net - Վերջին տարիներին պարբերաբար առաջացող խնդիրները, կապված ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության հետ, վկայում են, որ ընկերությունը չկարողացավ հաղթահարել 2009թ. ճգնաժամը, ինչպես շատ այլ միջազգային ավիափոխադրողներ: Այդ մասին ապրիլի 3-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: «Ուստի, լիցենզիայի ժամեկտի ավարտին ընկերությունը որոշեց իրեն սնանկ հայտարարել, ինչը պասելի էր»,-ասել է նա:

Այժմ, ըստ պատգամավորի, մնում է հուսալ, որ այն ձեռք կբերի հզոր ու ավելի մեծ ներուժ ունեցող ընկերություն, որը կկարողանա զերծ պահել «Արմավիան» սնանկության հետ կապված հետագա խնդիրներից: Սակայն, դա շատ բարդ հարց է, քանի որ ավիացիոն շուկան Հայաստանում փոքր է և դժվար է գտնել խոշոր ներդրողի:

«Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել է, որ ապրիլի 1-ից այլևս թռիչքներ չի իրականացնի ու սնանկ կհայտարարվի:

«Արմավիա» ավիաընկերությունից տոմսեր գնած քաղաքացիները դիմում-բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:

Նա տեղեկացրեց, որ դիմում-բողոքը գրասենյակի իրավաբանների մոտ է և ուսումնասիրվում է: Դրանից հետո իրենք կկարողանան պարզել որքանով է իրենց իրավասությունների մեջ և կզբաղվեն գործով:

«Արմավիա» ավիաընկերությունը հայտնել է, որ ուղևորների գումարները կսկսեն փոխհատուցել ապրիլի 11-ից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---