Թուրքերն ահուսարսափով սպասում են, թե ինչ են ներկայացնելու հայերը 2015-ին. մենք առայժմ ոչինչ չենք անում![]() 3 ապրիլի 2013 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրները Թուրքիայի համար առաջնահերթ չեն: Միևնույն ժամանակ նա նկատում է, որ Թուրքիան ակտիվորեն պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ թուրքերը ամեն ինչ անում են ցույց տալու համար, որ 1915-ին ոչ միայն հայեր են կոտորվել, այլև թուրքեր: Թուրքիայում կառուցվելու են, այսպես կոչված, հայերի կողմից իրականացված թուրքերի ցեղասպանության հուշահամալիր, ինչպես նաև ԱՍԱԼԱ-ի գործողություններից տուժած թուրքերի հիշատակին նվիրված հուշակոթող: «Թուրքերն ահուսարսափով սպասում են. թե ինչ են ներկայացնելու հայերը 2015-ին: Ցավոք սրտի, առայժմ ոչինչ չի արվում մեր կողմից, մենք ավելի շատ պատասխանում ենք թուրքական սցենարներին, քան նախաձեռնողի դիրքում ենք հանդես գալիս»,- ասաց Արտակ Շաքարյանը: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, Արտակ Շաքարյանը նկատեց, որ դրանց սառեցված վիճակը ձեռնտու է Թուրքիային: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |