Մեծ Եղեռնի 98-ամյակի ոգեկոչմաը նվիրված միջոցառումներ կանցնեն Հոլանդիայում![]() 3 ապրիլի 2013 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 հանձնախումբը կազմակերպում է Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված ոգեկոչման համերգ: Համերգի ծրագիրը ներառում է ճառեր, երաժշտություն և պար: Հոլանդական «Armeens Oratorium» երգչախումբը Ինես Լեյենի ղեկավարվարությամբ կկատարի Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիան» հայերենով: Հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության պարախումբը Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ կներկայացնի «Քարավան» և «Մոմերով պար» պարերը: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 19-ին: Մուտքն ազատ է: Ոգեկոչման արարողություն տեղի կունենա նաև Ասենում, որտեղ ծաղկեպսակներ կդրվեն Մեծ Եղեռնի հուշարձանին: Միջոցառումը կազմակերպել է` Հոլանդահայ Ֆեդերացիայի «Ապրիլ 24 Կոմիտեն» Ասենի «Արմենիա» հաստատության համագործակցությամբ: Միջոցառումը նախատեսվու է անցկացնել ապրիլի 24-ին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |