Գագիկ Մինասյանն ակնկալում է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի կայունացում

Գագիկ Մինասյանն ակնկալում է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի կայունացում

PanARMENIAN.Net - Ազգային արժույթի՝ դրամի լողացող հաշվարկային փոխարժեքի հարցերը Հայաստանում չեն կանոնակարգվում ԿԲ կողմից, որը, սակայն, հետևում է, որպեսզի արժույթի շուկայում վերավաճառք չլինի:

Այնուամենայնիվ, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանն ակնկալում է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի կայունացում և որ այդ գործընթացը հարթ կլինի, ինչպես վերջին 2-3 տարում: «Իմ կանխատեսումն այն է, որ մենք կունենանք լողացող փոխարժեքի փոփոխություն, ինչպես ցանկացած այլ երկրում»,-ասաց նա այսօր կայացած մամլո ասուլիսում: . Մտահոգություն է առաջացնում, ըստ պատգամավորի, իրավիճակը եվրոյի գոտում, որը չի կարող չանդրադառնալ ՀՀ տնտեսության վրա

2013թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (մարտի 1-28-ի դրությամբ) համապատասխանաբար 0.4% և 1.8% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, 2013թ. մարտին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 414.3 դրամ, ինչը 6.5%-ով գերազանցել է 2012թ. մարտի համապատասխան ցուցանիշը (389.1 դրամ):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---