Վարդան Օսկանյանն ու Վինչենցո Սինիսկալկին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների հարցը 2 նոյեմբերի 2005 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր ընդունեց Իտալիայի խորհրդարանի անդամ Վինչենցո Սինիսկալկիին, որը Երեւանում է գտնվում Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնակատարությանը մասնակցելու կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն: Հանդիպման ընթացքում ծավալվեց մտքերի փոխանակություն հայ-իտալական երկկողմ հարաբերությունների շուրջ` նշելով, որ վերջին տարիներին դրանք ապրում են դինամիկ զարգացում բոլոր ուղղություններով: Այդ կապակցությամբ Վ.Օսկանյանը հատկապես կարեւորեց Հայ-իտալական բարեկամության օրերը, որոնք ընթանում են մեծ հաջողությամբ եւ իրական վկայությունն են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության: Նշվեց նաեւ այն համատեղ աշխատանքը, որ տասնամյակներ ի վեր ծավալվում է երկու երկրների միջեւ Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության եւ վերականգնման ուղղությամբ: Վարդան Օսկանյանն ու Վինչենցո Սինիսկալկին քննարկեցին նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի խորացման հնարավորությունները եւ համագործակցության մի քանի կոնկրետ ուղղություններ: Անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանի եվրաինտեգրման ընթացքին, ինչպես նաեւ տարածաշրջանային մի շարք խնդիրների: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |