Հոգեբան. Անչափահասների մուտքը սոցցանցեր չի հսկվում, միակ դերակատարությունը մնում է ծնողներին![]() 3 ապրիլի 2013 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Անչափահասները գրանցվում են սոցցանցերում կեղծանուններով, սխալ են նշում իրենց տարիքը, տվյալները, ինչը մեծացնում է վտանգի, նույնիսկ քրեական պատմությունների մեջ ընկնելու հավանականությունը: Նման կարծիք հայտնեց ԵՊԲՀ դասախոս, հոգեբան Խաչիկ Գասպարյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ոչ օրենսդրությունը և ոչ էլ սոցցանցերը չեն կարող վերահսկել կամ սահմանափակել անչափահասների մուտքը սոցցանցեր: Այստեղ միակ դերը մնում է ընտանիքին: Ծնողները պետք է տեղյակ լինեն երեխաների՝ սոցցանցերում գրանցված լինելու և այն ամենին, ինչ անում են նրանք»,-ասաց հոգեբանը և հավելեց, որ պետք չէ նրանց արգելել, քանի որ դա հակառակ ազդեցությունը կունենա, պարզապես պետք է վերահսկել, որպեսզի երեխան պատմությունների մեջ չընկնի: Պատանիների կախվածությունը սոցցանցերից և համակարգչային խաղերից կարելի է նվազեցնել միայն ընտանեկան ջերմ մթնոլորտով, համոզված է Խաչիկ Գասպարյանը: Անդրադառնալով այլ վատ ազդեցություններին, որ կարող է բերել համակարգիչը, հոգեբանն ասաց, որ խաղերն ու սոցցանցերը անչափահասների մոտ բերում են իրականությունից մեկուսանալուն, ազդում են ոչ միայն հոգեկան, այլ` ընդհանուր առողջության վրա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |