Ապրիլի 9-ին մի խումբ գյումրեցի երիտասարդներ քայլերթով կուղևորվեն դեպի Երևան![]() 3 ապրիլի 2013 - 15:02 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգության» Գյումրու գրասենյակի նախաձեռնողների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ մի խումբ գյումրեցիների նախաձեռնությամբ քայլերթ է իրականացվելու` Գյումրու Թատերական հրապարակից դեպի Երևանի Ազատության հրապարակ` մասնակցելու ապրիլի 9-ին կայանալիք հաղթահավաքին: «Սա բողոքի ակցիա է, որով մեր դժգոհությունն ենք հայտնում 2013 թվի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների զանգվածային կեղծիքների և պաշտոնական արդյունքների դեմ: Մեր նպատակը հստակ է. պայքարելու ենք մինչև արդարության հաղթանակը: Ինչպես ասում են` «Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»: Քայլերթի ողջ ընթացքում մեզ կուղեկցի «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Բոլոր ցանկացողները կարող են միանալ մեր քայլերթին: Քայլերթը սկսելու ենք ապրիլի 7-ին` առավոտյան ժամը 9.00-ին` Գյումրու Թատերական հրապարակից: Գյումրի-Երևան ճանապարհի բոլոր քաղաքների և գյուղերի բնակիչները, ովքեր ցանկություն կունենան մասնակցել քայլերթին, մեզ կարող են միանալ ճանապարհից. միասին կշարունակենք մեր երթը դեպի Երևան: Այս քայլերթը քաղաքացիական նախաձեռնություն է, որը կատարվում է օրենքի շրջանակներում: Մանրամասների համար կարող եք այցելել «Ժառանգության» Գյումրու գրասենյակ` ժամը 15.00-18.00-ը»,-ասվում է Նախաձեռնող խորհրդի անդամների հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |