Պռոշյանի գյուղապետի սպանության գործը Կոտայքի բաժնից տեղափոխվեց քննչական գլխավոր վարչություն

Պռոշյանի գյուղապետի սպանության գործը Կոտայքի բաժնից տեղափոխվեց քննչական գլխավոր վարչություն

PanARMENIAN.Net - Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նյութերը փոխանցվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով վարչությանը:

Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետարանի դիմաց երեկ հայտնաբերվել էր գյուղապետի դին: Հրաչ Մուրադյանը մահացել է քունքի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:

Գործի առթիվ հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---