Ապրիլի 4-ին Երևանում կհայտարարվի Samsung Galaxy S4-ի պաշտոնական մեկնարկի մասին 3 ապրիլի 2013 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Երևանում՝ Ամիրյան 12 հասցեում գտնվող Samsung վաճառասրահում, կկայանա մամուլի ասուլիս, որտեղ կհայտարարվի Երևանում Samsung Galaxy S4-ի պաշտոնական մեկնարկի մասին: Ասուլիսի ընթացքում կներկայացվի նաև հատուկ այս առիթով ստեղծված Facebook խաղը, որի միջոցով հաղթող մասնակիցը կշահի նոր սերնդի նորարար Samsung Galaxy S4 սմարթֆոնը: Samsung ընկերությունը Galaxy S4 սմարթֆոնը պաշտոնապես ներկայացրել է 2013թ. մարտի 14-ին Նյու Յորքում: Ըստ ընկերության ներկայացուցիչների՝ այն ստեղծվել է, որպեսզի դառնա հուսալի և հետաքրքիր ուղեկից իր օգտատիրոջ համար ևհեշտացնի նրա առօրյան: Սա Samsung Galaxy S առաջատար սմարթֆոնների արդեն չորրորդ սերունդն է՝ ավելի բարակ, ավելի ամուր ու կատարելագործված հնարավորություններով: Samsung Galaxy S4 ներկայացված կլինի նաև 4-րդ սերնդի LTE ցանցերում աշխատելու հնարավորությամբ, ունի 5-դյույմանոց 1920x1020 թողունակությամբ Super AMOLED տեխնոլոգիայով պատրաստված էկրան և 2 տեսախցիկ՝ 13 մեգապիքսելանոց հետևի մասում, և 2 մեգապիքսելանոց՝ առջևի մասում: Վերջինիս միջոցով նոր սմարթֆոնի օգտատերերը հնարավորություն կունենա վայելելու Smart Pause, Smart Scroll, Air View և Air Gesture նորարար ֆունկցիաները. օրինակ՝ առանց էկրանին դիպչելու տեսնել հաղորդագրության տեքստը և թերթել էջերը, դիտել ֆոտոալբոմի լուսանկարները,կատարել զանգեր կամ կառավարել հեռախոսը: Ապրիլի 4-ից սկսված մինչև վաճառքների պաշտոնական մեկնարկը (նախնական Մայիսի 4) Samsung Galaxy S4-ը կարելի է պատվիրել՝ նախապես գրանցվելով Samsung, Mobile Centre , Orange և Fine վաճառասրահներում, և առաջինը վայելել այս երկար սպասված սմարթֆոնի բոլոր նորարար հնարավորությունները: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |