Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կներկայացնեն 7 ծանրորդուհիներ![]() 3 ապրիլի 2013 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-13-ը Տաշքենդում տեղի կունենա ծանրամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Երիտասարդական ԱԱ-ում Հայաստանը կներկայացնեն 7 ծանրորդուհիներ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, նրանք 4 ուսումնամարզական հավաք են անցկացրել և ապրիլի 5-ին կմեկնեն Տաշքենդ: «Բոլոր մարզիկներն առաջին անգամ են մասնակցում միջազգային մրցաշարի, գլխավորը նրանց համար փորձ ձեռք բերելն է, քանի որ առաջիկայում նրանք կհամալրեն կանանց հավաքականը»,-ասաց Ներսիսյանը: Երիտասարդական ԱԱ կմասնակցեն Ծովինար Կիրակոսյանը (58կգ), Ռոզալիա Ավետիսյանը և Աղունիկ Հակոբյանը (63կգ), Սոնա Պողոսյանն ու Տաթև Մանուկյանը (69կգ), Արևիկ Միրզախանյանն ու Հռիփսիմե Պողոսյանը (+69կգ): Աշխարհի առաջնությունը վարկանշային կլինի և հնարավորություն կտա հանդես գալ նաև պատանեկան Օլիմպիական խաղերում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |