Թուրքական ընկերությունը բոյկոտ է հայտարարել «Աքսա»-ին ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու վերաբերյալ որոշման համար 2 նոյեմբերի 2005 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Թուրքական բանակի կողմից հովանավորվող «Օյաք» ընկերությունը բոյկոտել է իր ֆրանսիական գործընկերոջը` «Աքսա» (AXA) ապահովագրական ընկերությանը, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին 17 մլն ԱՄՆ դոլար նյութական փոխհատուցում տրամադրելու մասին վերջինիս որոշման կապակցությամբ: «Մենք պետք է վերջ տանք «Աքսա»-ի հետ մեր տնտեսական հարաբերություններին: Մեզ համար անհնար է համագործակցել այնպիսի գործընկերոջ հետ, որը ոտնահարում է մեր երկրի իրավունքները»,- հայտարարել է «Օյաք»-ի նախագահ Ահմետ Աքսուն: Նա պահանջել է իր ֆրանսիացի գործընկերոջից «հրապարակայնորեն ներողություն խնդրել եւ փոխհատուցել այն թուրքերին, որոնք Օսմանյան կայսրության վերջին տարիներին սպանվել են հայերի կողմից»: Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Նամիկ Թանը հայտարարել է, որ փոխհատուցման մասին «Աքսա»-ի որոշումը «ոչնչով չի փոխի Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում»: Հիշեցնենք, որ ֆրանսիական «AXA» ապահովագրական ընկերությունը որոշում է կայացրել փոխհատուցում վճարելու վերաբերյալ այն անձնաց, որոնք մինչեւ 1915 թվականը ապահովագրված են եղել ընկերության թուրքական բաժանմունքի կողմից եւ հետագայում զոհ են գնացել Հայոց ցեղասպանությանը: «Աքսան» կվճարի 17 մլն դոլար: 3 մլն դոլարը կհատկացվի Ֆրանսիայում գործող հայկական բարեգործական ընկերություններին: Եվս 3 մլն կփակեն դատական ծախսերը, ինչպես նաեւ կօգտագործվեն Հայոց ցեղասպանության զոհերի հարազատներին տեղեկացնելու համար: 11 մլն դոլարը կփոխանցվի այն հիմնադրակին, որը կսկսի վերադարձնել ապահովագրված գումարները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |