Հայաստանի պատանի հրշեջ-փրկարարների թիմն է ձևավորվում 3 ապրիլի 2013 - 17:24 AMT PanARMENIAN.Net - 2013 թ. հուլիսի 12-27-ը Բելառուսի Հանրապետությունում անցկացվող հրշեջ-փրկարարների 11-րդ միջազգային հավաք-մրցույթին Հայաստանի պատանի հրշեջ-փրկարարների թիմ ձևավորելու նպատակով ապրիլ-մայիս ամիսներին ՀՀ մարզերում և Երևանում անցկացվելու են համադպրոցական մրցույթ-ընտրություններ: Հրշեջ-փրկարարների պատանեկան թիմում կարող են ընդգրկվել 11-17 տարեկան պատանիներ ու աղջիկներ: Մասնակցության համար կարող են դիմել բոլոր այն կրթօջախները (դպրոցներ, վարժարաններ, քոլեջներ և այլն), որտեղ ուսանում են նշված տարիքի երեխաներ, ինչպես նաև ծնողներ, որոնց երեխաները համապատասխանում են նշված պայմաններին։ Հավաք-մրցույթը 11 փուլ է ունենալու` փրկարարական հանգույցների կապում, արգելապատի անցում, վազք գերանի վրայով, վազք թունելով, հրշեջ-փրկարարական մարտական հագուստի հագնում, թիրախի ջրախոցում փողրակներով, առաջին բուժօգնության ցուցաբերում, պատի թերթի պատրաստում, սպորտլանդիա, թիմի գեղարվեստական ներկայացում: Ընտրության մրցաձևերն են`վազք 50 մ և 100 մ (ազատ և արգելքներով), կրոսավազք 1000 մ, ձգումներ պտտաձողի վրա, թիրախի խոցում նետերով (дротик), գնդակի տեղափոխում` առանց ձեռքերի օգնության, ջրափրկարարական կարողություններ: Իմացական պահանջներ են` հաղորդակցական լեզվի իմացություն (ռուսերեն կամ անգլերեն), գեղարվեստական հմտություններ (երգել, պարել, ասմունքել և այլն), երաժշտական գործիքների տիրապետում (նվագել), գեղարվեստական այլ կարողություններ (աճպարարություն և այլն), հայոց պատմություն և ՀՀ պետական կառուցվածքի իմացություն, աշխարհագրական գիտելիքներ: Դիմող պատանիները պետք է լիովին առողջ լինեն: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |