ԱԱԾ. Վարդան Սեդրակյանի կալանքը չի երկարաձգվելու 3 ապրիլի 2013 - 17:45 AMT PanARMENIAN.Net - Պարույր Հայրիկյանի մահափորձի մեջ մեղադրվող երկու քաղաքացիների կալանքը ԱԱԾ միջնորդությամբ երկարացվել է ևս երկու ամսով: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանը: Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Հայրիկյանի գործով ձերբակալվել էին Երևան քաղաքում ոչ լեգալ կարգավիճակով գտնվող երկու կասկածյալ՝ 1966թ. ծնված, որոշակի զբաղմունք չունեցող, նախկինում թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար դատապարտված Խաչատուր Ալբերտի Պողոսյանը և 1972թ. ծնված, Սամվել Արամայիսի Հարությունյանը: Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում հերքեց լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին: Արծվին Բաղրամյանը հիշեցրեց, որ Վարդան Սեդրակյանին երկու ամսով կալանավորել էին մարտի 5-ին և ժամկետը դեռ չի լրացել: «Ժամկետը լրանալուց հետո միայն, եթե անհրաժեշտություն լինի, հնարավոր է դիմել դատարան, երկարաձգելու համար»,- ասաց Արծվին Բաղրամյանը: Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ սպանության փորձ կազմակերպելու մեջ: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Ռուսական Առաջին ալիքի սփռումը ՀՀ հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով Հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվել է մինչև պարտքի ամբողջական մարումը Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին |