Երևանում քննարկել են Իրանի հայկական լրատվամիջոցների գործունեության զարգացման հետ կապված հարցեր![]() 3 ապրիլի 2013 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ, հանրային դիվանագիտության և մամուլի գլխավոր վարչության ղեկավար Ռամին Մեհմանփարասթի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԻԻՀ Արտակարգ և լիազոր դեպան Մոհամմադ Ռեյիսին, դեսպանության աշխատակիցներ և իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ուրախ է Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների շարունակականության համար: Խոսվեց Իրանի հայկական համայնքի ակտիվ գործունեության մասին, որ հարուստ պատմություն ունեցող իրանահայ համայնքը պահպանել է ազգային մշակույթը, լեզուն ու ավանդույթները, ստեղծել է հարուստ պատմամշակութային ժառանգություն: Քննարկվեցին Իրանում հրապարակվող հայակական լրատվամիջոցների գործունեության և տեղեկատվության ոլորտուում կապերի ու համագործակցության զարգացման հետ կապված հարցեր: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |