Ռուս պատգամավոր. Ադրբեջանը լրջորեն նախապատրաստվում է պատերազմի![]() 3 ապրիլի 2013 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Ամեն ինչ տանում է նրան, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնահարցը կլուծի ռազմական ուղով: Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Միտրոֆանովը:Նա նշել է այն նախանշանները, որոնք, իր կարծիքով, խոսում են իրադարձությունների նման զարգացման մասին: Մասնավորապես, Միտրոֆանովը նշել է, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը հասնում են մոտ 3 մլրդ դոլարի, ինչը գերազանցում է Հայաստանի ամբողջ բյուջեն: Բացի այդ, նրա տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի համար հնարավոր պատերազմին պատրաստվելիս Ադրբեջանը «գերազանց ռազմաբազաներ է կառուցել» ու տարբեր երկրներից զենք է գնում, մասնավորապես՝ իսրայելական անօդաչու սարքեր: Ադրբեջանական կողմը լրջորեն նախապատրաստվում է պատերազմի, հայտարարել է պատգամավորը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |