Սերժ Սարգսյան. Հայաստանը կողմ է տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ գործընթացներին 3 ապրիլի 2013 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության միջազգային մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունին: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Զրուցակիցներն անդրադարձել են ՍԾՏՀ կազմակերպության ընթացիկ գործունեությանը, կարևորել կազմակերպության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել այս տարվա հուլիսին ՍԾՏՀ կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին ու քարտուղարության աշխատանքին վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողմ է և մշտապես հանդես է եկել ի նպաստ տարածաշրջանային ինտեգրացիոն բազմակողմ գործընթացների խորացման ու այդ հարցում կարևորում է ՍԾՏՀ կազմակերպության դերը: Հայաստանի նախագահության շրջանում, Սերժ Սարգսյանի հավաստմամբ, ջանքեր կներդրվեն կազմակերպության աշխատանքն ավելի ակտիվացնելու, անդամ երկրների միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խթանելու գործում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |