Է. Նալբանդյան. Իրանի դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հավասարակշռված է![]() 3 ապրիլի 2013 - 19:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունները և նշել, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները նպաստում են փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ Ռամին Մեհմանփարաստը տեղեկացրել է, որ իր այցելությունը բավականին հագեցած էր, և տեղի ունեցած բովանդակալից հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայաստանյան և իրանական լրատվամիջոցների միջև համագործակցության հաստատման վերաբերյալ։ Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Իրանի ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը: Տարածաշրջանային խնդիրների քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |