Հայաստանի պատվիրակությունը Ստամբուլում մասնակցել է ՍԾՏՀ մշակութային հարցերով նիստին 3 ապրիլի 2013 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Ինչպես այսօր PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից, մարտի 19-ին Ստամբուլում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) մշակութային հարցերով խմբի նիստին մասնակցել են ՍԾՏՀ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Վարդանյանը և «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի համակարգող Ներսես Տեր-Վարդանյանը: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել է Հայաստանի և ՍԾՏՀ-ի համատեղ` 2012 թ. հոկտեմբերի 16-26-ը Հայաստանում կազմակերպած «Գրական տապան» միջազգային փառատոնի արդյունքները: Թեմայի համատեքստում հայաստանյան պատվիրակությունը մասնակիցների ուշադրությանն են ներկայացրել փառատոնի մասին պատմող ֆիլմը, նվիրել նախորդ փառատոնի արդյունքում հրատարակված «Գրական տապան-2011» ժողովածուն, որտեղ զետեղված են եվրոպացի գրողների տպավորությունները Հայաստանի մասին (բնագրով և հայերեն): Նիստի մասնակիցների կողմից կարևորվել է «Գրական տապան» փառատոնի նշանակությունը տարածաշրջանի երկրների միջև մշակութային փոխճանաչման և մշակութային զբոսաշրջության խթանման տեսանկյունից: Կազմակերպության ներկայացուցիչները և նիստի մասնակիցները, հատկապես, բարձր են գնահատել ՀՀ կառավարության դերը ծրագրի իրականացման գործում: Հայաստանի պատվիրակությունը ներկայացրել է նաև Արենի գյուղում արդեն ավանդական դարձած գինու փառատոնը` նախորդ տարիների միջոցառումների մասին պատմող տեսանյութերով և առաջարկել մասնակից-երկրներին միանալ իրականացվող փառատոնին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |