Սահմանադրության հանրաքվեն չի ազդի ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վրա 3 նոյեմբերի 2005 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Սահմանադրության հանրաքվեի այս կամ այն արդյունքը անմիջական ազդեցություն չի ունենա ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի վրա: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական բաժնի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, 2003 թվականին Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, որը բացասական ելք ունեցավ: «Ոչ մի աղետ տեղի չունեցավ եւ հակամարտության կարգավորման արդյունքի հարցում հանրաքվեն ազդեցություն չունեցավ: Այս հարցին պետք է նայել այլ անկյան տակ` ինչ կստանա Հայաստանը սահմանադրական փոփոխությունների ընդունման դեպքում ղարաբաղյան խնդրի լուծման համատեքստում: Սահմանադրական փոփոխությունների ընդունման հետ կբարձրանա Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում, իսկ դա նշանակում է, որ մենք ավելի շատ դաշնակիցներ կունենանք ղարաբաղյան կարգավորման հարցում: Մեր խոսքը ավելի ընկալելի կլինի եվրոպական հանրության համար: Փոփոխությունների ընդունման արդյունքում դառնալով առաջատար երկիր տարածաշրջանում, Հայաստանը եւս մեկ ռեսուրս կունենա խնդրի լուծման համար: Եվ որքան շատ դաշնակիցներ ունենանք, այնքան հասու կլինի մեր տեսակետը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»,-ընդգծել է Ռ.Քոչարյանը:Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե «Լեռնային Ղարաբաղը երբեք չի միանա Հայաստանին եւ չի անկախանա», ինչպես նաեւ նման իրավիճակում բանակցությունների նպատակահարմարության մասին հարցին, Հայաստանի նախագահը հայտարարել է.«Իմաստ չէր ունենա շարունակել բանակցությունները, եթե հայկական եւ ադրբեջանական կողմերը խոսեին նույն բանի մասին: Ոչ ոք կասկածներ չունի Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքրոշումների վերաբերյալ: Լեռնային Ղարաբաղը ազատ երկիր է: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կոնֆեդերատիվ հարաբերություններ են»: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ են որոշ զիջումներ: Սակայն զիջումը սկզբունքային հարցերում պարտություն է, հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |