Այսօր հայ-ռուսական հարաբերություններն էվոլյուցիոն բնույթ են կրում 3 նոյեմբերի 2005 - 16:50 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստեղծված հարաբերոթյունները բաց են: Նախագահության 8 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, որ մենք չկարողանաինք պայմանավորվել Ռուսաստանի հետ ամենծանր հարցերի շուրջ անգամ»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր Երեւանի պետական համալսարանի Իրավաբանական բաժնի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Նրա խոսքերով, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը, ներդրումների խրախուսումը, ազատ առեւտրի ռեժիմը, համագործակցությունը տնտեսական եւ ռազմական ոլորտներում` այս ամենը վկայում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության մեծ բազայի մասին: Տվյալ պահին հայ-ռուսական հարաբերությունները էվոլյուցիոն զարգացում են ապրում: Նրա խոսքերով, Հայաստանի տնտեսության մեջ կատարած ներդրումների առումով Ռուսաստանը առաջին տեղում է: Երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկումից հետո ակնկալվում է հայ-ռուսական հարաբերությունների զգալի աճ տնտեսական ոլորտում: Ինչպես նշել է Ռոբերտ Քոչարյանը, կան մեծ հնարավորություններ Հայաստանի այդ պատմական գործընկերոջ հետ համագործակցությունն ընդլայնելու համար: Պատասխանելով միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցին` ՀՀ նախագահը նշել է ՌԴ ազդեցության զգալի աճը եւ այդ երկրի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը եվրոպական երկրների կողմից: Ռուսաստանը իր բոլոր ռեսուրսներով շարունակում է հզոր տերություն լինել: Ըստ Ռ.Քոչարյանի, ԽՍՀՄ փլուզումից հետո առկա էր Ռուսաստանի դիրքերի էական անկում միջազգային ասպարեզում, սակայն այժմ ակնհայտ են ՌԴ միջազգային հեղինակության աճի զգալի տեմպերը, ինչի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ հաջորդ տարի հենց Ռուսաստանում է կայանալու Մեծ ութնյակի գագաթնաժողովը: «Ես երբեք չեմ կասկածել, որ Ռուսաստանը կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում»,-հավելել է Հայաստանի նախագահը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |