Հայկական խաչը կտեղադրվի Հյուսիսային բևեռում 4 ապրիլի 2013 - 12:41 AMT PanARMENIAN.Net - 2013թ. ապրիլ-օգոստոսին Ռուսական աշխարհագրական ընկերության, Կարելիայի Հանրապետության կառավարության հովանու ներքո տեղի կունենա եզակի գիտարշավ: Երկու ռուս ճանապարհորդներ Ֆյոդոր Կոնյուխովն ու Կարելիայի բնակիչ Վիկտոր Սիմոնովը կանցնեն շների օգնությամբ մի ճանապարհով, որը մինչ օրս անմատչելի էր համարվում: 4 ամսում նրանք կհաղթահարեն շուրջ 4 հազար կմ սառցե տարածք և կավարտեն ճամփորդությունը Գրենլանդիայի հարավային ափին: Գիտարշավի համար Կոնյուխովին է փոխանցվել չորս խաչ՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից ու Հայաստանից: ՀԱԵ կողմից այդ առաքելությանը սատարելու վկայությունն է Հայկական խաչը, որը օրհնել է ՀԱԵ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ, եպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը Մոսկվայի Սբ Հարության եկեղեցում մարտի 24-ին՝ Ծաղկազարդի օրը: Մարտի 27-ին ՌՀՄ ներկայացուցիչների, քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի, Գարիկ Խուդոյանի ներկայությամբ խաչը, Հայաստանից բերված հողն ու Հանրապետության պետական դրշոը հանդիսավոր կերպով հանձնվեցին հայր Ֆյոդոր Կոնյուխովին: Այս ակցիայով հայ ժողովուրդը կշնորհավորի եղբայրական ուղղափառ ժողովրդներին Ռուսիայի մկրտության 1025-ամյակի առթիվ և կհիշեցնի ողջ մարդկությանը նույն հավատի տեր Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի ու Հայաստանի անկոտրում հայրենասիրական ոգու ու ջերմ հարաբերությունների մասին, հայտնում է ՀԱԵ Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի թեմի մամլո կենտրոնը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |