Վերջապես կառավարությունը հստակ պահանջներ է ներկայացրել «Դվին» հյուրանոցի ներդրողին![]() 4 ապրիլի 2013 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման և արդիականացման ծրագրին: Ինչպես հայտնեց Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը, մինչև 2016 թվականը «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով նախատեսված է կատարել 13.6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում: Ըստ նրա, նախատեսվում է 2013 թվականի ընթացքում կատարել 850.000 (ութ հարյուր հիսուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամի ներդրում: 2014 թվականի ընթացքում՝ 3.970.000 (երեք միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար) ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամի, 2015 թվականի ընթացքում՝ 8.780.000 (ութ միլիոն յոթ հարյուր ութանասուն հազար)ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով ներդրում»: Այդ առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ առաջին անգամն է, որ կառավարությունը հստակեցնում է ներդրողի պարտավորությունները: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը, ըստ նոր համաձայնագրի, որ պատրաստել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի վարչությունը, «Դվին» հյուրանոցի վերակառուցումը պետք է ամբողջությամբ ավարտվի մինչև 2016թ. Ըստ նրա, կառավարական որոշման նախագիծն արդեն պատրաստ է, որով նոր, առավել կոշտ պահանջներ են ներկայացվում գնորդին, որը տվել է իր համաձայնությունը: Մասնավորապես, պարտավորությունները չկատարելու դեպքում գնորդը պարտավորվում է վճարել տուգանք, ավելին դրույթ կա, որով կառավարությունը իրավունք ունի վաճառել այդ գույքը լիկվիդացիոն արժեքի 20 տոկոսի չափով: «Սկզբնական պայմանագիրը գնորդի հետ շահավետ չէր ՀՀ կառավարության համար»,-ասել է Արման Սահակյանը: 2003թ. «Դվին» հյուրանոցը վաճառվեց «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը 3 մլն դոլարով: Որոշ աղբյուրներ հայտնում են, որ սեփականատերերից մեկը ռուսական էստրադայի աստղ Իոսիֆ Կոբզոնն է: Գնորդը խոստացել էր 5 տարվա ընթացքում ներդնել 30 մլն դոլար, վերածելով այն 5-աստղանի հյուրանոցի: Սակայն, մինչ օրս ոչ մի ներդրում չի արվել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |