Տնտեսագիտական համալսարանում ՄԱԿ-ի անկյուն է բացվել![]() 4 ապրիլի 2013 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության միջև այսօր համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրվել: Համալսարանի գրադարանում բացվել է ՄԱԿ-ի անկյուն: ՄԱԿ-ի անկյունին տրամադրված ՄԱԿ-ի հրատարակությունները կծառայեն երիտասարդներին ՄԱԿ-ի աշխատանքների վերաբերյալ իրազեկելու գործին: Համալսարանը ՄԱԿ-ի անկյունը կօգտագործի նաև ՄԱԿ-ի հետ կապված մշակութային, կրթական և այլ միջոցառումներ կազմակերպելիս: Լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված է Հազարմայակի զարգացման նպատակների իրականացմանն ուղղված գործողությունների 1000 օրվան, համալսարանի ուսանողներին և անձնակազմին կներկայացնի ՄԱԿ-ի քսանամյա գործունեությունը Հայաստանում: Նշենք, որ 2012 թվականի ընթացքում երկկողմ համագործակցության ծրագրեր են ստորագրվել ՄԱԿ ՀՏՎ-ի և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև: Սլավոնական, Մանկավարժական և Ագրարային համալսարաններում բացվել են նաև ՄԱԿ-ի անկյուններ, իսկ ԵՊՀ-ն հյուրընկալում է Հայաստանում ՄԱԿ-ի երկու ավանդապահ (դեպոզիտար) համալսարաններից մեկը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |