ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լևոն Էքմեքչյանի աճյունը Թուրքիայից տեղափոխվելու է Ֆրանսիա

ԱՍԱԼԱ-ի մարտիկ Լևոն Էքմեքչյանի աճյունը Թուրքիայից տեղափոխվելու է Ֆրանսիա

PanARMENIAN.Net - Թուրքիայում ԱՍԱԼԱ-ի ամենակարևոր գործողության մասնակիցներից Լևոն Էքմեքչյանի աճյունը Թուրքիայից տեղափոխվելու է Ֆրանսիա: Այս մասին գրում է թուրքական Sabah-ը:

Նախաձեռնությունը Լևոն Էքմեքչյանի ընտանիքինն է: Նրա եղբայրը` Համբարձում Էքմեքչյանը, փաստաբան Էրեն Քեսքինի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանն էր դիմել` 1983 թվականին մահապատժի ենթարկված եղբոր դին տեղափոխելու, սակայն այստեղ նշել էին, թե այդ գործով պետք է դիմել արդարադատության նախարարությանը:

Քեսքինն դիմել էր Անկարայի քաղաքապետարան, որն էլ դին տեղափոխելու նախնական թույլտվություն է տվել: Փաստաբանը նշել է, որ հարցը գրեթե լուծված է և մնում է միայն Առողջապահության նահանգային կառույցի թույլտվությունը։

1982 թվականի օգոստոսի 7-ին ԱՍԱԼԱ-ի «Խրիմյան Հայրիկ» ջոկատը Անկարայի Էսենբողայի օդանավակայանում իրականացրել է «Կարին» գործողությունը, որի ընթացքում վիրավոր ու ուշագնաց վիճակում գերեվարվել է Լևոն Էքմեքչյանը, իսկ ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանն ինքնասպան է եղել, երբ զինամթերքը վերջացել է։ 1983 թվականի հունվարի 28-ին թուրքական իշխանությունների կողմից Լևոն Էքմեքչյանը մահապատժի է ենթարկվել: Նրա մարմինը թաղել էին Անկարայի Ջեբեջի Ասրի գերեզմանատանը:

ԱՍԱԼԱ-ն դեռևս 1991 թվականին` Հայաստանի անկախության հռչակումից հետո, հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---