ԵԱՀԿ ներկայացուցիչները չեն հետեւելու ՀՀ-ում Սահմանադության հանրաքվեի ընթացքին 4 նոյեմբերի 2005 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ դիտորդները չեն հետեւելու նոյեմբերի 27-ին Հայաստանում կայանալիք Սահմանադրական հանրաքվեի ընթացքին: Պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունները նման հրավեր ԵԱՀԿ չեն ուղարկել: «Սովորաբար մենք ստանում են հրավեր, նոր ենք գնում դիտորդական առաքելություն իրականացնելու, բայց այս դեպքում մենք այդ հրավերը Հայաստանի իշխանություններից չենք ստացել», - հայտարարել է ԵԱՀԿ-ը ԺՄԻԳ` Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ուրդուր Գունարզ Դոտիրը` հավելելով, թե հրավերը իրենց կարող էին ուղարկել նախագահի աշխատակազմից, արտգործնախարարությունից կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ինչպես հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը, դա իրենց նախարարության պարտականությունը չէ: Ազգային ժողովի լրատվական վարչությունից էլ ասացին, թե իրենք հրավիրող կողմ չեն: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պնդեցին, թե իրենք նման լիազորություններ չունեն: Հանրաքվեի ընթացքին հետեւելու համար Հայաստան ժամանելիք միջազգային դիտորդների թիվը, թերեւս, կսահմանափակվի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 10 դիտորդներով: ԵԽԽՎ առաքելությանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց խորհրդարանի փոխխոսնակy, հրավերն ուղարկել է ՀՀ Ազգային ժողովը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |