Էպոսագետի փաստաբանը չի կարծում, թե նրան ուզում են պատժել «մեծ-մեծ» խոսելու համար 4 ապրիլի 2013 - 16:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանը մեկ ամիս է, ինչ կալանավորվել է, սակայն նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի պնդմամբ, նախաքննական մարմնից դեռ որևէ ապացույց չեն ստացել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստաբանը չբացառեց, որ Վարդան Սեդրակյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, սակայն հավանական չհամարեց, որ այդ կերպ ուզում են նախընտրական քարոզարշավի ժամանակ «մեծ-մեծ» խոսելու համար պատժել իր պաշտպանյալին: «Պատժելու այլ ձևեր կան, քան 12 տարվա կամ ցմահի հոդվածներ դնելը»,-ասաց նա: Ալեքսանդր Սիրունյանը տեղեկացրեց, որ այս գործով ավելի վաղ կալանավորված Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը Վարդան Սեդրակյանի դեմ ցուցմունքներ չեն տվել: Նա նաև նշեց, որ իրենք դիմել են քննիչին` իր պաշտպանյալի լյարդի լրացուցիչ հետազոտության համար: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |