Վերակառուցվում է Սեբաստիա փողոցի բաշխիչ ցանցը 4 ապրիլի 2013 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցվում է Սեբաստիա փողոցի բաշխիչ ցանցը: Սեբաստիա փողոցի ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքները սկսվել են դեռ 2012 թվականին: Սակայն գարնանից, հաշվի առնելով, որ առաջիկայում քաղաքապետարանը նախատեսում է փողոցը լիովին ասֆալտապատել, նշված աշխատանքների իրականացումը «Երևան Ջուր» ՓԲԸ կողմից արագացվել է: «Երևան Ջուր» ընկերությունից հայտնում են, որ հատկապես կարևոր նշանակություն ունի Լենինգրադյան փողոցից մինչև Մալաթիայի խաչմերուկ ձգվող 500 մմ տրամագծով հին, մասամբ վթարված ջրատարի շահագործման դադարեցումը, որն իրականացվում է փուլ առ փուլ: Դրանից սնուցվող սպառողների անհատական ջրագծերը վերամիացվում են հարակից 300մմ տրամագծով ջրագծին, որի հզորությունը, շնորհիվ բաշխիչ ցանցում ջրամատակարարման կարգավորման ու կորուստների նվազեցմանն ուղղված միջոցառումների, ներկայումս լիովին բավարար է թաղամասի կարիքները հոգալու համար: Ավելին, եթե նախկինում ջրատարից սպառողները ջուր էին ստանում ժամային գրաֆիկով, ապա այժմ նրանց ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |