Հաշտեցումը անհնար է առանց Հայոց ցեղասպանության ճանաչման 4 նոյեմբերի 2005 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը պարզաբանումներ է կատարել Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից 2005 թ. հոկտեմբերի 25-ին ընդունված հայտարարության կապակցությամբ: Կոմիտեի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.«Հետեւելով Ուրուգվայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից 2005 թ. հոկտեմբերի 25-ին ընդունված հայտարարությանը, որով Ներկայացուցիչների պալատն իր ձայնն է միացնում ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի` Թուրքիային ուղղված կոչին` վերջ դնել Հայաստանի շրջափակմանը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ, Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբն անհրաժեշտ է համարում մի շարք պարզաբանումներ կատարել: Մենք ողջունում ենք Ուրուգվայի խորհրդարանի ազնվությունը եւ հանձնառությունը հայ ժողովրդի ճակատագրի եւ արդարության փնտրտուքի հանդեպ, որ այս հայտարարությամբ վերահաստատում է հայ ժողովրդի դեմ 1915-1923 թթ. թուրքական պետության գործադրած եւ մեկուկես միլիոն զոհերի պատճառ դարձած Ցեղասպանության ճանաչումը: ԵՄ-ն Թուրքիայից ոչ միայն պահանջում է վերացնել շրջափակումը, այլեւ 1987-ից ի վեր այդ կազմակերպությունն ընդունել է իրարահաջորդ որոշումներ, որոնք Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին պայմանավորում են Ցեղասպանության ճանաչմամբ: Հայաստանը 1993-ից հետո ենթարկվել է Թուրքիայի ու Ադրբեջանի շրջափակմանն ու դրա տնտեսական ծանր հետեւանքներին: Սակայն հայ-թուրքական հարաբերությունների հարցը սահմանափակել միայն շրջափակումով նշանակում է մակերեսային կամ ոչ ամբողջական պատկերացում ունենալ հարցի մասին եւ կամա թե ակամա զորացնել թուրքական ժխտումի քաղաքականությունն ու դրան ներհակ արդարության բացակայությունը», հաղորդում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |