Մեհմանփարաստն` Ադրբեջանի մասին. Պատմությունը լավ ուսումնասիրած լինեին, կիմանային որ տարածքն ում է պատկանել 4 ապրիլի 2013 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Իրանը ցանկանում է բոլոր հարևանների հետ ունենալ լավագույն հարաբերությունները` լինի Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, թե Իրաքը: Այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց Իրանի արտգործնախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարաստը և շեշտեց, որ դա է Իրանի արտաքին քաղաքականության գերակայությունը: Մեկնաբանելով Ադրբեջանի Մեջլիսի պատգամավորի հայտարարությունը, թե Ատրպատականը ադրբեջանական տարածք է և իրենք պետք է կցեն այդ տարածքը Ադրբեջանին, Ռամին Մեհմանփարաստն ասաց. «Այն երկրները, որ նման պահանջներ են ներկայացնում, ցույց են տալիս, որ պատմությունը լավ չեն ուսումնասիրել: Եթե պատմությունը լավ ուսումնասիրած լինեին կիմանային, թե որ տարածքներն ում են պատկանել: Բոլորս պետք է ուշադիր լինենք, որպեսզի նմանատիպ հրահրվող գործողությունները կանխվեն»: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՆ-ն՝ աղետի գոտու բնակչությանը․ Չօգտագործել ջուրը, եթե հոտն ու գույնը փոխված են Նշվում է, որ պետք չէ օգտագործել ջուրը խմելու և կենցաղային նպատակով այդ թվում եռացած վիճակում Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ Նա հավելել է, որ հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 137 մասնակից Նրանք բերման են ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ՊՆ․ Չպարզված հանգամանքներում զինծառայող է մահացել Չնայած հոսպիտալի բժիշկների գործադրած ջանքերին՝ զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել |