«Հանս Քրիստիան Կոֆոեդ»-ի կացարանաում 41 անօթևան է ապրում![]() 4 ապրիլի 2013 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի թափառաշրջիկ անօթևաններին ժամանակավոր կացարանով ապահովելու ուղղությամբ իրականացվող սոցիալական ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամ: Դեռևս 2011 թվականի տարեվերջին Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մշակված սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում մինչ օրս ժամանակավոր կացարան է տրամադրվել 152 անօթևանի: Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ և հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ լուծվել են ոչ միայն կացարանի, այլ նաև սննդի, հիգիենայի, խնամքի և առաջնահերթ այլ միջոցառումների կազմակերպման հարցերը: Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել այսօր կացարանում փաստացի բնակվող 41 անօթևանների կենցաղային պայմաններին և իրականացվող ծրագրի ընթացքին: Քաղաքապետը զրուցել է շահառուների հետ, հետաքրքրվել նրանց հուզող հարցերով և մեկ անգամ ևս վստահեցրել, որ սոցիալական ծրագրերը քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթություններից են և քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է մշտապես համապատասխան աջակցություն ցուցաբերել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագրի շնորհիվ շուրջ երկու տասնյակ անօթևան տեղավորվել է աշխատանքի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |