Վիշվանաթան Անանդ. Լոնդոնի մրցաշարը, հավանաբար, լավագույնն էր շախմատի պատմության մեջ 4 ապրիլի 2013 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Շախամտի աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) խոստովանել է, որ հավակնորդների վերջին մրցաշարը Լոնդոնում, հավանաբար, լավագույնն էր շախմատի պատմության մեջ: «Բազմաթիվ սյուժետային շրջադարձերը լարվածության մեջ էին պահում հանդիսատեսին մինչև վերջին պահը: Շատ եմ ցավում Կարմնիկի համար. 13-րդ տուրից հետո ես կարծում էի, որ հենց նա է արժանի հաղթանակի: Ամեն օր նա նոր գաղափարներ էր ցուցադրում ու փայլուն խաղաց, այն դեպքում, երբ Կարլսենն արեց այն, ինչ միշտ է անում, և դրանում շատ լավ դրսևորեց իրեն»,-Անանդի խոսքերն է մեջբերում chesspro.ru-ն: Հավակնորդների մրցաշարում հաղթող դուրս եկավ վարկանիշով ֆավորիտ Մագնուս Կարլսենը, որը կիսեց առաջին տեղը Կրամնիկի հետ և հաղթեց լրացուցիչ ցուցանիշներով: Շախմատային թագի համար նա կպայքարի Անանդի հետ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |