Հայաստանն ու Ռումինիան կթարմացնեն և կխթանեն կապերը խորհրդարանների միջև![]() 4 ապրիլի 2013 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Վալերիու Զգոնեան ընդունեց Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանին և Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանին: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ծավալված ջերմ զրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին և գոհունակությամբ ընդգծեցին որոշ ուղղություններով, մասնավորապես՝ գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում, ծավալվող աշխույժ կապերը, ինչպես նաև անցյալ տարվանից սկիզբ առած ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը: Միջպետական հարաբերությունների զարգացման գործում կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը` Վալերիու Զգոնեան պատրաստակամություն հայտնեց նպաստելու Ռումինիայի և Հայաստանի խորհրդարանների միջև կապերի թարմացմանը և խթանմանը` ինչպես երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ բարեկամության խմբերի գործունեության միջոցով: Զրույցի վերջում Վալերիու Զգոնեան խոստացավ առաջին իսկ առիթով այցելել Հայաստան:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |