Հայաստանի ոստիկանություն է այցելել Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը

Հայաստանի ոստիկանություն է այցելել  Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին Հայաստանի ոստիկանությունում էր հյուրընկալվել ԵԽ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը, որը գլխավորում էր Ժան Պիեռ Ռեստելինին:

Հանդիպումը բացել է ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը: Նա նշել է, որ 2010 թվականի հանդիպումից հետո ոստիկանությունում ծավալուն արմատական բարեփոխումներ են իրականացվել:

Եղիազարյանը տեղեկացրել է, որ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների համատեքստում առանձնակի ուշադրություն է դարձվում մարդու իրավունքների պաշտպանության հարցերին: Վերջերս, ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, համակողմանիորեն քննարկվել են ոստիկանության գործունեության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներն ու այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը, ներկայացվել են, մասնավորապես, իրականացված բարեփոխումների ուղղությունները՝ ԵԱՀԿ ակտիվ աջակցությամբ համայնքային ոստիկանության ձևավորում և կյանքի կոչում, ոստիկանությունում քաղծառայության համակարգի ներդրում, հասարակական կարգի պահպանության բնագավառում իրականացված կառուցվածքային փոփոխություններ, ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացում և այլն:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---