Վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը![]() 5 ապրիլի 2013 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Երեկ կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի է ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը: ԱԻՆ լրատվական ծառայությւնից հայտնում են, որ Երևանի Հ. Քոչար-Փափազյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 VU 251 պետհամարանիշի և «Չերրի» մակնիշի 09 UL 425 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1990 թ. ծնված Գ. Դավթյանը, 1966 թ. Ա. Դույդույանը և 1966 թ. ծնված Զ. Զոհրաբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Զ. Զոհրաբյանի վիճակը գնահատվել է ծանր, Ա. Դույդույանի և Գ. Դավթյանի վիճակները` միջին ծանրության, իսկ 1979 թ. ծնված Ա. Սարյանը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է միջին ծանության: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |