«Ժառանգությունը» ապրիլի 9-ին երթ անցկացնելու վերաբերյալ քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել![]() 5 ապրիլի 2013 - 10:20 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայով երթ անցկացնելու վերաբերյալ իրազեկում է ներկայացրել Երևանի քաղաքապետարան: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Մարտիրոսյանը և ավելացրեց, որ գրավոր պատասխան դեռ չեն ստացել: Քաղաքապետարանի իր աղբյուրներից «Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկացել է, որ երեկվա դրությամբ իրազեկման ճակատագիրը հայտնի չէր: Այն ոչ ընդունվել էր ի գիտություն, և ոչ էլ մերժվել քաղաքապետարանի կողմից: «Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը նման պատասխանատու որոշում չի կայացնի առանց նախագահական նստավայրից կոնկրետ ցուցում ստանալու»,- գրել է թերթը: Ավելացնենք, որ ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունն է տեղի ունենալու: Երևանի Ազատության հրապարակում էլ նախատեսվում է «Ժառանգության» հանրահավաքը, որի ժամանակ տեղի է ունենալու նախագահի ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի երդման արարողությունը: Վերջինս պնդում է, որ ընտրությունները կեղծվել են, ժողովրդի վստահության քվեն ինքն է ստացել, և իրականում ինքն է հաղթել ընտրություններում: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |