ՊՆ. Զորամասերի մարզահրապարակները կվերակառուցվեն և կհամալրվեն սարքավորումներով

ՊՆ. Զորամասերի մարզահրապարակները կվերակառուցվեն և կհամալրվեն սարքավորումներով

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի խաչատուրովը մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի զեկույց-հաշվետվության ներկայացմանը:

Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ պաշտպանության փոխնախարարները, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետերը: Ստեփան Գալստյանը ներկայացրել է իր ենթակայությամբ գործող ավիացիոն, հակաօդային պաշտպանության և ՌԷՊ (ռադիոէլեկտրոնային պայքար) զորամասերում սպառազինության և միջոցների համալրման, արդիականացման և վերազինման, անձնակազմի մարտունակության բարձրացման և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման, սպայակազմի պատրաստվածության և մասնագիտական ունակությունների կատարելագործման, ինչպես նաև իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:

Նախարար Սեյրան Օհանյանը տվել է մի շարք հանձնարարականներ` հետագա աշխատանքներն առավել արդյունավետորեն իրականացնելու համար: Նախարարը նշել է նաև, որ առաջիկա տարիներին կվերակառուցվեն և համապատասխան սարքավորումներով կհամալրվեն զինված ուժերի բոլոր զորամասերի շարահրապարակները և մարզահրապարակները: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---