Գարրի Կասպարովը գտնում է, որ Լևոն Արոնյանը պատրաստ չէր տիտղոսի համար պայքարի մթնոլորտին

Գարրի Կասպարովը գտնում է, որ Լևոն Արոնյանը պատրաստ չէր տիտղոսի համար պայքարի մթնոլորտին

PanARMENIAN.Net - Լոնդոնում շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտից հետո, որտեղ Լևոն Արոնյանը զբաղեցրեց 3-րդ տեղը, Գարրի Կասպարովը կարծիք է հայտնել, որ հայ շախմատիստն ամուր չգտնվեց:

«Արոնյանը պատրաստ չէր տիտղոսի համար պայքարի մթնոլորտին: Լևոնը, հավանաբար, կոտրվեց դեռ 7-րդ տուրում, երբ չկարողացավ հաղթել Գրիշչուկին իր համար շահեկան դիրքում»,- աշխարհի նախկին չեմպիոնի խոսքն է մեջբերում crestbook.com-ը:

Ըստ Կասպարովի, հիմնականում, մրցաշարը ցույց տվեց, թե ով ով է: Հիշեցնենք, որ հաղթող դարձավ Մագնուս Կարլսենը, որն աշխարհի տիտղոսի համար կպայքարի Վիշվանաթան Անանդի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---