Ապրիլի 5-ին Վիտո Գասպարյանը 8-ռաունդանոց մենամարտ կանցկացնի Ֆրանսիսկո Սանտանայի հետ

Ապրիլի 5-ին Վիտո Գասպարյանը 8-ռաունդանոց մենամարտ կանցկացնի Ֆրանսիսկո Սանտանայի հետ

PanARMENIAN.Net - Ֆրանսիսկո Սանտանան Սանտա- Բարբարայում ավարտել է նախապատրաստվել հայ բռնցքամարտիկ Վիտո Գասպարյանի հետ հանդիպմանը: 8-ռաունդանոց մենամարտը տեղի կունենա Կալիֆորնիայի Chumash Casino-ում : Սանտանան հայտարարել է, որ պատրաստ է հանդիպմանը, հայտնում է fightnews.com-ը:

«Գասպարյանը կոշտ բռնցքամարտիկ է, բայց պատրաստ եմ տապալել նրան, երկրպագուներն իսկական հրավառություն կտեսնեն: Ես ցանկանում եմ բոլորին հիանալի շոու ցուցադրել»,-ասել է ամերիկացի բռնցքամարտիկը:

Սանտանան պրոֆեսիոնալ ռինգում 19 մենամարտ է անցկացրել, որից 15-ում հաղթանակ է տարել:

Գասպարյանն իր հաշվին ունի 22 մենամարտ, որից 14-ում հաղթանակ է տարել:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---