Արման Երեմյանը մայիսի 1-ին Իսպանիայում մասնակցելու է վարկանշային մրցաշարի

Արման Երեմյանը մայիսի 1-ին Իսպանիայում մասնակցելու է  վարկանշային մրցաշարի

PanARMENIAN.Net - 2016 թվականի Օլիմպիադային արդեն սկսել է նախապատրաստվել լոնդոնյան խաղերի 5-րդ մրցանակակիր Արման Երեմյանը (80 կգ):

Նա ապրիլի 6 -20 - ը Թեհրանում Իրանի հավաքականի հետ կմասնակցի ուսումնամարզական հավաքի: Այնուհետև մարզիչ Վարդան Վարդանյանի հետ կմեկնի Իսպանիա և կմասնակցի մայիսի 1-ին սկսվող միջազգային վարկանշային մրցաշարին: Այն նաև հանդիսանալու է Մեքսիկայում հուլիսի 17 – 21-ը անցկացվելիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլերից մեկը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Թաեքվոնդոն օլիմպիական խաղերի ծրագրում ամրապնդելու նպատակով մարզաձևի միջազգային ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է կատարում: Այս առումով արդեն որոշ փոփոխություններ են կատարվել, մասնավորապես խաղերին մասնակցելու իրավունք նվաճելու հարցում: Նոր կանոնակարգով օլիմպիական խաղեր կմեկնեն չորս քաշային կարգերից յուրաքանչյուրում աշխարհի 20 – ական ուժեղագույն մարզիկներ: Նրանք , ովքեր առավել շատ միավորներ կվաստակեն աշխարհի, աշխարհամասերի առաջնություններում և միջազգային մրցաշարերում:

Առավելագույն միավոր վաստակած ութական լավագույն մարզիկների անունները հայտնի կդառնանա 2015 թ. նոյեմբերին: Մնացած տեղերի համար կպայքարեն վարկանիշային միավորներ վաստակած այն մարզիկները, ովքեր կդառնան նաև իրենց աշխարհամասերի կամ աշխարհի առաջնությունների եզրափակիչի մասնակիցներ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---