Դատապարտյալի հետ անթույլատրելի կապի համար «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցը ազատվել է աշխատանքից

Դատապարտյալի հետ անթույլատրելի կապի համար «Նուբարաշեն» ՔԿՀ  աշխատակիցը ազատվել է աշխատանքից

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ջիվան Վարդգեսի Օհանյանն ազատվել է աշխատանքից:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ Օհանյանն աշխատանքից ազատվել է ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատապարտյալի և նրա հարազատների հետ անթույլատրելի կապերի մեջ գտնվելու, դատապարտյալին տեսակցության այցելած կնոջ՝ քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու ժամանակ հագուստների և անձնական իրերի զննությունը սահմանված կարգով չկազմակերպելու համար:

Նախարարի այս հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---