Մագնուս Կարլսեն. Լևոն Արոնյանը փայլուն խաղաց առաջին շրջանը, սակայն երկրորդին ուժերը չբավարարեցին![]() 5 ապրիլի 2013 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Հավակնորդների մրցաշարի հաղթող, համաշխարհային վարկանիշի առաջատար Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) խոստովանել է, որ վերջում ինքն ուղղակի հոգնել էր: «Ուժեղ մրցակիներ էին, հսկայական լարվածություն: Գումարած դրան, երկրորդ կեսում սկսեց լավ խաղալ Կրամնիկը»,-ասել է Կարլսենը: Ըստ շախմատիստի, թեև Լևոն Արոնյանը որոշ ժամանակ մրցաշարի առաջատարմ էր, բայց իր մոտ մտավախություններն ավելի քիչ էին: «Եվ ես իրավացի էի. Լևոնը փայլուն խաղաց առաջին շրջանը, սակայն երկրորդին ուժերը չբավարարեցին` սկսվեցին պարտությունները: Իսկ Կրամնիկը, հակառակը, կարողացավ թափ հավաքել այն ժամանակ, երբ շատերն արդեն հոգնած էին»,-Կարլսենի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն: Կարլսենը հավելել է, որ Վիշվանաթան Անանդը, որի հետ նա խաղալու է աշխարհի չեմպիոնի կոչման համար, մեծ շախմատիստ է և այն խոսակցությունները, թե նա արդեն «այն չէ», հիմնավորված չեն. «Վստահ եմ, որ Անանդի հետ հանդիպմանն ավելի լավ վիճակում կլինեմ: Այնպես որ Վիշիին հաղթելու շանսեր կան»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |