Քաղաքապետարանը որոշ բացառություններով թույլատրել է «Ժառանգության» երթը![]() 5 ապրիլի 2013 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ներկայացրած երթի իրազեկմանը: «Արմեն Մարտիրոսյանը ս/թ. ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետին է ներկայացրել թիվ Ժ-157/13 գրությունը՝ ս/թ. ապրիլի 9-ին ժ. 17.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Ազատության հրապարակում նախօրոք իրազեկված հանրային հավաքի ընթացքում Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փողոց-Գ. Լուսավորիչ փողոց-Հ.Պարոնյան փողոց-Պռոշյան փողոց-Մ.Բաղրամյան պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին: «Հաշվի առնելով, որ նույն օրը Բաղրամյան 26 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրում Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ նախատեսված են բազմաթիվ արարողակարգային միջոցառումներ և հանդիպումներ արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ, հետևաբար, իրազեկման մեջ նշված երթուղով երթի անցկացումը կարող է էական դժվարություններ ստեղծել ՀՀ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված՝ Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ մի շարք այլ արարողակարգային միջոցառումների իրականացմանը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված կարևոր պետական միջոցառումը՝ Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունն անհրաժեշտաբար զուգորդվում է բազմաթիվ այլ արարողակարգային միջոցառումներով, որոնք ուղղակիորեն բխում են հանրային շահերից և որոնք պայմանավորում են Պռոշյան փողոցով և Բաղրամյան պողոտայով անխափան երթևեկության ապահովման անհրաժեշտությունը, Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը 04.04.2013թ. որոշեց մասամբ սահմանափակել հիշյալ երթուղով և նշված ժամանակամիջոցում երթ անցկացնելու հնարավորությունը՝ բացառելով մասնավորապես Պռոշյան փողոցով և Բաղրամյան պողոտայով երթի անցկացումը՝ դրա փոխարեն առաջարկելով երթն անցկացնել Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով»,- ասված է քաղաքապետարանի հայտարարության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |