Զ. Զոհրաբյանի մամուլի խոսնակը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է վթարի քաղաքական ենթատեքստը

Զ. Զոհրաբյանի մամուլի խոսնակը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է վթարի քաղաքական ենթատեքստը

PanARMENIAN.Net - Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի, տարաբնույթ կանխավարկածների մասին հրապարակումներին վերջ դնելու համար Զոհրաբյանի մամուլի ծառայության ղեկավար Նաիրա Հարությունյանը հաղորդագրություն է տարածել և տեղեկացրել է, որ Զոհրաբյանը գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ, կայուն ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում:

«Այն հրապարակումներին, որտեղ նշվում են քաղաքական պատվերների, վերջին շրջանում Զ. Զոհրաբյանի ԲՀԿ-ին անդամագրվելու փաստը, որը կարող է կապ ունենալ վթարի հետ, ոչ հերքում, ոչ հաստատում ենք»,-գրել է Նաիրա Հարությունյանը:

Հավելենք, որ այս պահին ոստիկանությունում նախապարաստվում են նյութեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---