Երևանի ավագանու անդամները ամսական 35.000–ական դրամ փոխհատուցում կստանան

Երևանի ավագանու անդամները ամսական 35.000–ական դրամ փոխհատուցում կստանան

PanARMENIAN.Net - Երևանի ավագանին այսօր գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան քաղաքի ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետևանքով առաջացած ծախսերի դիմաց Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ամսական 35.000–ական դրամ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին:

Ավագանին հավանություն է տվել նաև Երևան համայնքի սեփականություն համարվող մի շարք բնակարաներ անհատույց օտարելու ինչպես նաև հողամասերի փոխանակության մասին որոշման նախագծերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանության է արժանացրել անվանի բանաստեղծ, հրապարակախոս Լյուդվիգ Դուրյանի, պետական գործիչ Մուշեղ Դանիելյանի, վաստակավոր շինարար Աբրահամ Սարգսյանի հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշման նախագծերին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---