Թուրք ազգայնականները դեմ են հայ լրագրող Էթյեն Մահչուբյանի ընդգրկմանը Իմաստունների հանձնաժողովում![]() 5 ապրիլի 2013 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Թուրք ազգայնականները կտրուկ են արձագանքել հայ լրագրող Էթյեն Մահչուբյանին քրդական խնդրի լուծման Իմաստունների հանձնաժողովի կազմում ընդգրկելու փաստին: Ազգայնական շարժում կուսակցությունից պատգամվոր Ահմեդ Դուրան Բուլուտը շատ անպարկեշտ է արտահայտվել հայ լրագրողին հանձնաժողովի կազմում ընդգրկելու մասին: «Ցուցակում մեկ հայ կա, խելացի մարդ է: Ուտեի նրա ուղեղը: Հայի խելքն ինձ պետք չէ: Ի՞նչ կարող է մտածել հայը թուրք ազգի համար: Մինչև երեկ պետությանը դեմ հանդես եկող մարդկանց, որոնք ցանկանում են վրեժ լուծել թուրք ազգից, վերցրել ու ընտրել են որպես իմաստուն մարդկանց»,-ասել է թուրք պատգամավորը, գրում է «Ակոս» թերթը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |